▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Զուրաբյանի ընտանիքը

Wnews.am-ը գրում է.Շարունակում ենք ներկայացնել հայ քաղաքական գործիչների ընտանիքները։

Այս անգամ ներկայացնում ենք «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի պատգամավոր Լեւոն Զուրաբյանի ընտանիքը։

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ամուսնացած է արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի դստեր` Շողեր Մաթևոսյանի հետ եւ ունի երկու երեխա:

Շողեր Մաթեւոսյանը ընդդիմադիր «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի գլխավոր խմբագիրն է։

Նա ծնվել է 1962թ. սեպտեմբերի 24–-ին Երեւանում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը` բանասերի որակավորմամբ:

1986-88-ին եղել է Երեւանի պետական համալսարանի ստաժոր, 1991-ից` «Օգոստոս» հրատարակչության (հետագայում գործակալություն) նախագահ:

1995-99 թթ. եղել է ՀՀ առաջին գումարման ԱԺ-ի պատգամավոր։

Խորհրդարանում ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր: Եղել է ԱԺ «Շամիրամ» խմբակցության անդամ: «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության համանախագահ:

Նրանց դուստրը Մարիամ Զուրաբյանն է։

Ծնվել է 1989թ. հունվարի 6-ին։ Ավարտել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան։

Նա Հայ ազգային կոնգրեսի անդամ է։

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more