Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդին` Դավիթը, թողել է իր կնոջը և երեք երեխաներին` Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի հետ ունեցած սիրավեպի պատճառով:
Ըստ մամուլի հրապարակումների, Դավիթն ու Աննան անցած դեկտեմբերին նշանադրվել էին բավական զուսպ պայմաններում. արարողությանը մասակցել էին միայն երկու կողմերի ծնողներն ու նորաստեղծ ընտանիքի քավորը: Հարսանիքը պետք է տեղի ունենար փետրվարին, սակայն անորոշ ժամանակով հետաձգվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ՝ բուժման նպատակով ԱՄՆ այցելելու պատճառով:
Սակայն, ըստ ասեկոսեների, Հայաստանի առաջին նախագահը, որ բավականին կապված է թոռների հետ ու նաև մեծ հարգանք ունի ու հոր նման է վերաբերում հարսին, դժվար կացության մեջ է:
Տեր-Պետրոսյանը որդուն հասկացրել է, որ լավ կլինի հետ կանգնեն հարսանիքի մտքից, սակայն Դավիթն ու հատկապես Աննան ցանկանում են իրենց միասնությունը ազդարարեն բոլորին՝ հանդիսությամբ ու եկեղեցով:
Հիշեցնենք, որ 2008 թվականի նախագահական ընտրապայքարից առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը, որդուն ուղարկել էր Միացյալ Նահանգներ, իսկ թոռներին իր հետ բերում էր հանրահավաքների:
Հավելենք, որ նույն հանրահավաքների մասին էր արտահայտվել Աննա Ավանեսյանի հոգեբան հայրը` Հրանտ Ավանեսյանը, երբ 2008 թվականի մարտի 1-ից հետո իր հարցազրույցներում փորձում էր ապացուցել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի գործողություններում կոդային բանալի կա և նա Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին հիպնոզի էր ենթարկում՝ հայրենիք, ընտանիք և նման այլ բառերով:
Ասում են՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, սկզբում տեղը չի բերել իր նոր խնամուն, սակայն երբ գլխի է ընկել՝ մի լավ ծիծաղել է:
Հեղինակ՝
Մարգո Բաղինյան