▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Մութաֆյանի դուստրը հերյուրանք է համարում հոր՝ հյուրանոցում միայնակ չլինելու մասին լուրերը

 

Hraparak.am-ը գրում է.

Երեւանի «Աստորիա» հյուրանոց երեկ հայտնաբերված թատերագետ Լևոն Մութաֆյանի մոտ ախտորոշել են սրտի կաթված: Այդ մասին զրույցում ասաց Լևոն Մութաֆյանի դուստրը՝ դերասանուհի Անահիտ Մութաֆյանը: Նա նշեց, որ քիչ առաջ են ստացել դիահերձման եզրակացությունը: Մեր այն հարցին, թե երբ և որտեղ է տեղի ունենալու հոգեհանգստի արարողությունը, Անահիտ Մութաֆյանը պատասխանեց. «Քիչ ուշադիր եղեք իմ ֆեյսբուքյան էջին, ես կգրեմ, հիմա դեռ տեղյակ չենք, որովհետև նախարարը երկրում չէ: Իրենից է կախված այդ ամեն ինչը»: Դերասանուհուց տեղեկանում ենք նաև, որ Լևոն Մութաֆյանի հուղարկավորությունը տեղի է ունենալու ոչ թե Գյումրիում, այլ Երևանում:

Մեկնաբանելով խոսակցությունները, ըստ որի՝ երեկ Լևոն Մութաֆյանը հանդիպման է եղել հյուրանոցում, Անահիտ Մութաֆյանը նշեց, որ իրենք ոչնչից տեղյակ չեն, հոր հետ վերջին անգամ խոսել է մահվանից մեկ օր առաջ՝ երեկոյան. «Տեղյակ չենք մենք, առավոտյան դուրս է եկել, բայց ոչնչից տեղյակ չենք: Այդ հերյուրանքները, որ մամուլում գրվում են՝ իբր թե մենակ չի եղել, դրանք արդեն բամբասանքներ են ու հերյուրանքներ, որը չի կարելի անել, անբարո բաներ են անում»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more