▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Մութաֆյանի դին հայտնաբերվել է հյուրանոցի լոգասենյակում. նոր մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ այսօր՝ ժամը 13-ի սահմաններում,Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում գործող հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ, և հյուրանոցի համարներից մեկի լոգասենյակում  հայտնաբերել Լևոն Մութաֆյանի դին։

Դատաբժշկի կողմից դիակի նախնական զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ Լ.Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու համար։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Կարդացեք նաև`Հայտնաբերվել է Լևոն Մութաֆյանի դին 

Հայրիկս չկա, չգիտեմ ինչ ասեմ. Անահիտ Մութաֆյան 

Երեկվա դրությամբ Լևոն Մութաֆյանն իրեն լավ էր զգում, երեկ ենք վերադարձել Թբիլիսիից. Հակոբ Ղազանչյան 

 

Ո՞վ է զգացել հիասթափությունից ծնված սրտի ցավը. նա կհասկանա...Լևոն Մութաֆյանի վերջին գրառումը


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more