▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ է, որ գոնե բանկերն ու անձնագրայինը երկուշաբթի կաշխատեն

Փաստորեն, գալիք երկուշաբթի օրը կրկին լինելու է հանգստյան օր, այսինքն որոշվել է, որ մեռելոցի օր է: Լավ է, որ այս անգամ կառավարության որոշմամբ գոնե բանկերը, կադաստրը, ԴԱՀԿ-ն ու, որ շատ կարևոր է այս սեզոնի համար, անձնագրայինը կաշխատեն: Թվում էր, թե նախորդ կառավարության օրոք ներդրված այս ավանդույթը, գործող կառավարությունը վերաձևակերպել էր՝ որոշվել էր՝ այլևս երկուշաբթի օրերը պետք է չհայտարարվեր մեռելոց, բայց արի ու տես, որ առաջիկա երկուշաբթի օրը մեռելոց է, նշանակում է՝ հանգստյան օր: Հարց է առաջանում, լավ մինչև երբ պիտի նշված հարցի լուծումն օդից կախված մնա. մի երկուշաբթի մեռելոց է, մի ուրիշ անգամ այդ նույն ամսվա, նույն երկուշաբթին աշխատանքային է, և այլն:

Անհրաժեշտ է հարցը վերջնական կարգավորել, որպեսզի մարդիկ, հատկապես այդ օրերին աշխատող, իմանան՝ աշխատելու են, թե ո՛չ: Ըստ էության, միակ ելքը նշված խնդիրը հստակ լուծելու համար, հանրային մակարդակում, քննարկումների միջոցով եզրակացության գալու ճանապարհն է՝ ու թող միասնաբար որոշեն կոնկրետ երկուշաբթի օրը մեռելոց է, հանգստյան, թե՝ աշխատանքային օր: Իհարկե պետք է հաշվի առնվի, ինչպես՝ եկեղեցու կարծիքը, այնպես էլ աշխատող քաղաքացիների, գործարարների, ոլորտի ներկայացուցիչների, նախկին փորձի արդյունքները վերլուծվի: Նույն ժամանակ, տեղին է ընդգծել, որ երկուշաբթի օրը հանգստյան օր սահմանելով՝ լուրջ խնդիրներ են առաջանում հատկապես արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու գործընթացում, մասնավորապես՝ բանկային փոխանցումներ, գործուղումներ, ճանապարհորդություն, նաև՝ պետական հիմնարկներում՝ փաստաթղթերի շտապ ձևակերպման հետ կապված, ուսումնական հաստատություններում և այլն: Այնպես, որ որքան հնարավոր է շուտ պետք է կայանա Եկեղեցի-Պետություն-Հասարակություն երկխոսությունը:

Մարատ Ստեփանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more