Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր՝ հունվարի 19-ին, Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ժամանակ է խնդրել վերջնական որոշում կայացնելու համար:
-Ամենայն հավանականությամբ ընտրել են մարդու, ով ավելի ներկայանալի է: Ես չեմ սիրում մարդկանց մասին խոսել, քանի որ ոչ թե հոգեբան, այլ քաղաքագետ եմ, բայց կարող եմ ասել, որ նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ, փորձառու է, ունակ է կատարելու ներկայացուցչական պարտականությունները: Իսկ թե այլ տեսակի հավակնություններ կցուցաբերի, թե ոչ՝ կապրենք, կտեսնենք,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: