▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակում էին մարդկանց վրա՝ բացականչելով. «Ալլահ Աքբար». պատմում են ահաբեկչության ականատեսները

«Մտան մի քանի մարդիկ և սկսեցին կրակել անմիջապես մուտքի մոտից։ Կրակում էին մարդկանց վրա՝ բացականչելով՝ «Ալլահ Աքբար»։ Ես լսում էի, թե նրանք ինչպես են լիցքավորում զենքերը։ Համերգը դադարեցվեց, բոլորը պառկեցին գետնին։ Նրանք շարունակում էին կրակել մարդկանց վրա։ Դա դժոխք էր»,-պատմել է Փարիզի «Բատակլան» համերգասրահում համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության ականատեսներից մեկը: Այդ մասին հայտնում է euronews.com-ը։

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով Փարիզում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով մահացել է առնվազն 158 մարդ: Ֆրանսիայում ամբողջ երկրի տարածքում ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը: Երկիրը փակել է սահմանները և զորքեր է դուրս բերել փողոցներ: Հավելենք, որ  «Իսլամական պետությունը» ստանձնել է  Փարիզի ահաբեկչությունների  պատասխանատվությունը: «Սա վենդետա է Սիրիայի համար. Սա Փարիզի սեպտեմբերի 11 է»,- նշվում է հայտարարություն մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more