Քանաքեռ վարչական շրջանում այսօր՝ հուլիսի 14-ին, հնչել են կրակոցներ: NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ 14.45-ին ահազանգ է ստացվել, խումբը մեկնել է դեպքի վայր:Առայժմ այլ մանրամասներ հայտնի չեն:
Մեզ հաջողվեց պարզել, որ հրազենային վնասվածքով Արթուր Հովհաննիսյանին տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է: Նա հայտնի է «Չուգուն» մականվամբ:
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում։ Դեպքը տեղի է ունեցել Արմեն Տիգրանյան փողոցում։
«Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ կրակոցներից հրազենային վիրավորում է ստացել Արմեն անունով մի տղամարդ, որի մականունը Չուգուն է։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
Այսօր՝ հուլիսի 14-ին, կրակոցներ են հնչել Քանաքեռ վարչական շրջանի Արմեն Տիգրանյան փողոցում:
Asekose.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ 14.45-ին ահազանգ են ստացել, օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն:
Մեր տեղեկություններով՝ կրակոցներից հենց իր տան բակում հրազենային վիրավորում է ստացել Արթուր Հովհաննիսյանը, ով քրեական աշխարհում հայտնի է Չուգուն մականունով. նա հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Մանրամասներն՝ ավելի ուշ: