Գեղարքունիքի մարզում այսօր՝ նոյեմբերի 28–ին, ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ։

Shamshyan,com–ի հաղորդմամբ, հիվանդանոց են տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչներ, եղբայրներ՝ Ամուր Մհերյանը և Գարիկ Մհերյանը:

Իրավապահներն ունեն տեղեկություններ, որ միջադեպը տեղի է ունեցել Գավառ քաղաքում։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։


