▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կուզիկին դագաղը կուղղի...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մարդ ինչքան «հարուստ» ինտելեկտ պետք է ունենա, որ գտնվելով ողջ հանրապետության ուշադրության ու ատելության կենտրոնում, ունենալոով կալանավորված որդի՝ ծեծկռտուքի համար և ունենալով դեռևս չմարսված ու չներված Բուդաղյանի սպանության պատմություն, բռնի ու էլի ինչ որ օյինբազության մեջ հայտնվի:

Բայց դե լիսկային ի՞նչ կա, շատ էլ, որ պատմա-փիլիսոփայական գիտությունների դոկտոր է... Էս մեր համազգային պատուհասը հիմա էլ Սիսիանում է իրեն ցույց տվել: Ուրեմն պատմությունը զարգացել է հետևյալ կերպ.

Սիսիանի ավագանու անդամներից մեկը նամակ է գրում վարչապետին, որ Սիսիանին հատկացվող բյուջետային գումարների մի մասը չի հասնում քաղաք: Կառավարությունում նամակն ուսումնասիրում են ու հարցեր են առաջանում արդեն մարզային իշխանությունների հետ, այսինքն՝ մարզպպետ Լիսկայի: Լիսկան էլ գազազած գալիս ա Սիսիան ու քաղաքապետից բացատրություններ պահանջում: Սիսիանի քաղաքապետն էլ ասում է, որ ախպեր, ավագանու անդամի իրավոունքն ա, ես ի՞նչ կարամ անեմ: Լիսկան էլ չէր լինի Լիսկա, եթե էդ պահին չսկսեր հայհոյել ու վիիրավորել քաղաքապետին: Սակայն քաղաքապետը տղամարդավարի է իրեն պահում ու պատասխանում է նույն բբովանդակությամբ, իսկ երբ Լիսկան ավելի է տաքանում՝ կարգի է հրավիրում պատշգամային հրաձգության չեմպիոնին՝ բռունցքներով մի քանի հակափաաստարկ բերելով Լիսկային: Խառնվում են Լիսկայի ախռաննիկները, սկսվում է խմբակային ծեծկռտուք, բայց անհհավասար մարտում քաղաքապետը պարտված դուրս չի գալիս: վերջ Լիսկային հավաքում տանում են, քաղաքապետն էլ՝ չնայած ստացված վնասվածքներին, չի դիմում հիվանդանոց:

Մի կողմից իհարկե կարելի է ուրախանալ ու սիրտներս հովացնել այն փաստից, որ Լիսկայի բերանին եկել են ու մի քանի անգամ էլ տվել են, քանզի դա շատ-շատերի փափագն է դարձել մեր այս աբսուրդային իրականությունում:

Իսկ մյուս կողմից, կրկին ու կրկին հարց է առաջանում. մինչև ե՞րբ: Լավ, բացատրեք անհասկացողիս, այդ ինչ անգնահատելի ու անուրանալի ավանդ ու նշանակություն ունի Լիսկան, որ ամեն գնով նրան պահում են ու ամեն անգամ աչք են փակում նրա արարքների վրա: Մատաղ արեք, թող գնա էլի, համ էլ բյուջեի պակասորդը կլրացնեք՝ Լիսկային կուլակաթափ անելով:

Գեղամ Ասլամազյան

Asekose.am-ը պատրաստ է տվյալ խնդրի վերաբերյալ հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more