▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կոկորդիլոսագետ» մականվամբ Գարիկ Սարգսյանի հայրը խմածության պատճառով զրկվել է վարորդական իրավունքից

Երեկ՝ փետրվարի 18-ին, պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, խմածության ամենաբարձր աստիճանի պատճառով վարորդը զրկվել է 1 տարի ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ «Prado»-ն տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, ժողովրդին հայտնի՝ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի հայրն է՝ Մնացական Սարգսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more