▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոկա-կոլա ըմպելիքն առաջացել է անփութության արդյունքում

Կոկա-կոլայի հիմնական բաղկացուցիչ մասն էին կազմում 3 մաս կոկա բույսի տերևները (հենց այդպիսի տերևներից էին ստանում կոկաինը) և 1 մաս տրոպիկական կոկա ծառի ընկույզը։

Հարկ է նշել, որ կոկաինն այդ ժամանակ արգելված չէր, և նրա վնասակարության մասին դեռ ոչինչ չգիտեին։ Այդ պատճառով էլ կոկաինն ազատ վաճառվում էր, և հաճախ սպիրտի փոխարեն ավելացնում էին խմիչքի մեջ՝ հաճույքի և տոնուսի բարձրացման համար։ Բիզնեսը հասնում է իր բարձրակետին, երբ 1916 թ-ին հայտնաբերվում է Կոկա-կոլայի իրական շիշը։

Սկզբում օշարակը վաճառվում էր մեկ բաժինը հինգ ցենտով Ատլանտա քաղաքի «Ջեկոբա» խոշոր դեղատանը։ Սակայն Կոկա-կոլա ըմպելիքն առաջացել է անփութության արդյունքում։ Օշարակը խառնելիս վաճառողը, պատահաբար շփոթելով ծորակները, սովորական ջրի փոխարեն լցրել է գազայինը։ Ստացված խառնուրդն էլ հենց դարձել է Կոկա-կոլա։ Այս խմիչքի անվանումը հնարել է Փեմբերտոնի հաշվապահը։ Այդ ըմպելիքը սկզբում մեծ հաջողություն չուներ. միջին հաշվարկով օրական գնում էր 9 մարդ։ Առաջին տարում վաճառվել է ընդամենը 50 դոլարի Կոկա-կոլա։

Հետաքրքիր է, որ Կոկա-կոլայի արտադրության վրա ծախսվել էր 70 դոլար, իսկ գովազդի վրա՝ 7996 դոլար, այսինքն՝ առաջին տարին եղել էր վնասով։ Սակայն հետզհետե վաճառքից ստացված եկամուտն ավելացավ։

1888 թվականին Փեմբերտոնը խմիչքի արտադրության իրավունքը վաճառեց։ Իսկ 1892 թվականին բիզնեսմեն Ասա Գրիգս Քենդլերը հիմնադրեց «The Coca-Cola Company» կազմակերպությունը, որը սկսեց զբաղվել Կոկա-կոլայի արտադրությամբ։

Սակայն 1890 թվականի ավարտին մարդկության կարծիքը կոկաինի մասին փոխվեց, իսկ 1903 թվականին «New York Tribune» թերթում հայտնվեց հոդված, որում ասվում էր, թե հենց Կոկա-կոլան է պատճառը, որ այն խմած սևամորթերը հարձակվում են սպիտակների վրա։ Դրանից հետո Կոկա-կոլայում սկսեցին ավելացնել ոչ թե կոկաինի թարմ տերևներ, այլ «մզվածք», որից հանված էր ողջ կոկաինը։ Այդ ժամանակից ի վեր Կոկա-կոլայի հեղինակությունն աճում էր երկրաչափական պրոգրեսիայով:

Աշոտ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more