Ինչպես հաղորդում է ամերիկյան New York Daily News-ը՝ Քեյդան Քոուլման անունով կինը, ով սեռափոխության էր ենթարկվել և դարձել տղամարդ 10 տարի առաջ, երկու տարի առաջ երեխա է ունեցել:
«Երբեք չէի մտածում այն մասին, որ կարող եմ հղիանալ: Ես դա անհնար էի համարում, քանի որ այս տարիների ընթացքում օգտագործել եմ տղամարդու հորմոններ: Իմ հղիությունն ինձ համար իսկական անակնկալ էր»,- ասել է Քեյդանը:
Նշենք, որ այս երկու տարիների ընթացքում Քեյդանին և նրա ամուսնուն հաջողվել էր ԶԼՄ-երի աչքից հեռու պահել իրենց դստերը՝ Ազալիային, ով նրանց երկուսին էլ հայրիկ է անվանում: