▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կինը երեխա է ունեցել հղիության մասին իմանալուց մեկ ժամ անց

 

ԱՄՆ-ի Մասաչուսեց նահանգի 47-ամյա բնակչուհի Ջուդի Բրաունը  տեղեկացել է հղիության մասին ծննդաբերությունից մեկ ժամ առաջ: Ջուդին արդեն մի քանի ամիս էր՝ ամսական չէր ունենում և կարծում էր, որ  դա դաշտանադադարի վկայություն էր։  Սակայն մի անգամ փորի հատվածում տարօրինակ ցավ զգաց, որը չդադարեց և անտանելի դարձավ։   Նրա 48-ամյա ամուսինը՝ Ջեյսոնը,  որոշել է նրան հիվանդանոց տանել այդ ցավերի պատճառը պարզելու համար։

Այնտեղ ամուսինները ցնցվել են՝ իմանալով, որ կյանքում առաջին անգամ ծնող են դառնալու։ Ուղիղ մի ժամից Ջուդին երեք կիլոգրամանոց առողջ աղջիկ է ունեցել, որին կնքել են Քերոլին Ռոուզ անունով։ 

Ջուդին եւ Ջեյսոնը, որոնք արդեն  22 տարի ամուսնացած էին, ոչ մի կերպ չէին սպասում, որ այդ տարիքում երեխա կունենան։ Նորաթուխ մայրիկը դեռ չի կարողանում հավատալ, որ դա իրականություն է:

Աղջիկն արդեն գրավել է հայրիկի ու մայրիկի սրտերը։ Սակայն նա ավելի շատ ժամանակ է անցկացնում հենց Ջեյսոնի հետ, որը վազում է նրա մոտ, հենց որ աղջիկը սկսում է լաց լինել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more