Ինչպես ողջ հանրապետությունում, Կենտրոնում նույնպես ավարտվում է ամառային զորակոչը:
Այսօր` հուլիսի 21-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Սուրբ Կաթողիկե եկեղեցու բակում վարչական շրջանի թվով 20 նորակոչիկների ճանապարհեցին ՀՀ բանակ` հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու: Եկեղեցու բակում էին հավաքվել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, զինվորականներ, ծնողներ:
«Զինվորական ծառայությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար ինչպես հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, այնպես էլ կամային և տղամարդկային հատկանիշներ ձեռք բերելու հզոր դպրոց է: Ձեզ բարի ճանապարհ, բարի ծառայություն, ծառայեք խաղաղությամբ»- ողջունելով ներկաներին նշեց Արա Սադոյանը:
Իր օրհնանքի խոսքն ու աղոթքը հղեց նաև Սուրբ Կաթողիկե եկեղեցու սպասավոր Տեր Ավետիսը Դանիելյանը:
Միջոցառման ավարտին բոլոր նորակոչիկները ստացան նվեր` ծառայության ընթացքում անհրաժեշտ պարագաների և հագուստի փաթեթ` վարչական շրջանի ղեկավարի կողմից: