▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԸՀ նախագահը մեծ ակնկալիքներ ունի նոր «Աստղային պատերազմներից»

ArmComedy-ն գրում է.

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը համաձայնվել է հարցազրույց տալ մեր լրագրողին միայն այն պայմանով, որ զրույցը կլինի Աստղային պատերազմների թեմայով: Ներկայացնում ենք հարցազրույցը ամբջողությամբ:

Լրագրող–Շնորհակալություն, պարոն Մուկուչյան այս թեժ պահին հարցազրույցի հրավերը չմերժելու համար:

Մուկուչյան –Ոչ մի խնդիր: Կարծում եմ կոռեկտ չէր լինի մերժել հարցազրույցը Force Awakens սիքվելի պրեմիերայի շեմին: Ուշադրությամբ լսում եմ ձեզ:

Լր.– Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս նոր ֆիլմից և ինչպես եք պատրաստվում դիտել այն և արդյոք ներկայացնելու եք փաստարկներ ՀԱԿ-ի վերջին դիմումը մերժելու համար:

Մու. –Սկսեմ երևի առաջին հարցից: Կարծում եմ Հարիսոն Ֆորդը մեզ անակնկալներ կմատուցի այս նոր սիքվելում թե դերասանական խաղով, թե տարիքային շարժուձևով: Ակնկալիքներ ունեմ նաև Չուբակայից, որը իմ ամենասիրված կերպարն է կինեմատոգրաֆի մեջ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more