▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կասկածյալի կնոջը փորձել է տեղեկացնել տան խուզարկության մասին, սակայն հաղորդագրությունը թյուրիմացաբար ուղարկել է քննիչին

 

Թարգմանը փորձել է կասկածյալին «լավություն» անել, ստացվել է հակառակը՝ ինքն է հայտնվել ամբաստանյալի աթոռին:
 
Ըստ մեղադրանքի՝ 39-ամյա Շ. Բաղդասարյանը, որպես թարգմանչուհի մասնակցելով թիվ N գործի նախաքննությանը, առանց քննիչի թույլտվության հրապարակել է գործով իրեն հայտնի դարձած տվյալներ: 
 
Մասնավորապես, նա, տեղեկանալով, որ կասկածյալի տանը պետք է խուզարկություն կատարվի, իր բջջային հեռախոսից կարճ հաղորդագրություն է ուղարկել կասկածյալի կնոջը, սակայն վերջինիս ուղարկելու փոխարեն, թյուրիմացաբար այն ուղարկել է քննիչին:
 
Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
 
 
«Փաստինֆո»

Թարգմանը փորձել է կասկածյալին «լավություն» անել, ստացվել է հակառակը՝ ինքն է հայտնվել ամբաստանյալի աթոռին: Ըստ մեղադրանքի՝ 39-ամյա Շ. Բաղդասարյանը, որպես թարգմանչուհի մասնակցելով թիվ N գործի նախաքննությանը, առանց քննիչի թույլտվության հրապարակել է գործով իրեն հայտնի դարձած տվյալներ:  Մասնավորապես, նա, տեղեկանալով, որ կասկածյալի տանը պետք է խուզարկություն կատարվի, իր բջջային հեռախոսից կարճ հաղորդագրություն է ուղարկել կասկածյալի կնոջը, սակայն վերջինիս ուղարկելու փոխարեն, թյուրիմացաբար այն ուղարկել է քննիչին: Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
  
«Փաստինֆո»

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more