▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարս մարզի գալիք «աճուրդը»...

Այսօր համացանցը ողողված է ապագա անկախ Քրդստանի տարաբնույթ եւ անգամ զավեշտական քարտեզներով: Այդ քարտեզներում ներառված է ողջ պատմական Արեւմտյան Հայաստանը եւ մինչեւ 1917 թիվը Ռուսական կայսրության մաս կազմած Կարսի մարզը:

Արդեն պարզ է, որ անկախ Քրդստանի ծնունդը իրոք շատ մոտ ապագայի խնդիր է, իսկ դա նշանակում է, որ մենք կանգնած ենք տարածարջանում նոր աշխարհաքաղաքական եւ տարածքային վերաձեւումների շեմին, որի գլխավոր բաղադրիչներից է լինելու նաեւ Կարսի մարզի պատկանելիության հարցը: Բոլոր հարեւան երկներն էլ ակտիվ ներգրավված են այդ հարցերով քննարկումներում, բոլորը՝ բայց ոչ մենք: Իսկ ճշմարտության պահը, անկախ մեզանից, արդեն մոտենում է...

Այսօր ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ ուզենք թե չուզենք անհրաժեշտ է հստակ դիրքորոշում արտահայտել Մոսկվայի 1921 թ. մարտին կնքված ռուս-թուրքական ոչ լեգիտիմ պայմանագրի վերաբերյալ: Պայմանագիր, երբ երկու պետություն (Ռուսաստանն ու Թուրքիան) որոշեցին մեկ այլ 3-րդ պետության (Հայաստանի) սահմանների հարցը: Եւ դա այն դեպքում, երբ դեռես 1920 թ. հունվարի 19-ին Անտանտի Գերագույն խորհուրդը (ներկայումս՝ Եվրամիությունը) փաստացիորեն պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Հայաստանի պետական սահմաններն այդ պահին դե-ֆակտո եւ դե-յուրե ընդգրկում էին նախկին Ռուսական կայսրության Երևանի նահանգի և Կարսի մարզի վարչական սահմաններն ամբողջությամբ՝ շուրջ 60 հազար քառ. կմ (Սյունիքն ու Արցախը՝ ինքնավարության կարգավիճակ ունեին):

Հիմա ամբողջ զավեշտը նրանում է, որ կոնկրետ նույն Կարսի մարզի համար այժմ էլ հայտ է ներկայացրել մեկ այլ 4-րդ կողմը՝ ապագա անկախ Քրդստանը: Լռելն այս պարագայում, կարծում եմ, ուղղակի անընդունելի է եւ անգամ վտանգավոր: «Արդյունավետ արտաքին քաղաքականության գրավականը` դա ամենատարբեր մանր հանգամանքներից ճշգրիտ օգտվելու արվեստն է»,- իրավացիորեն ասում էր Ուինսթոն Չերչիլը:

Ռուբեն Շուխյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more