▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարմիր բլուր» հնավայրի հարակից այգին շուտով լիովին կծառայի բնակիչներին

«Կարմիր բլուր» հնավայրի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները հիմնականում ավարտվել են: Զբոսայգին ամբողջությամբ կահավորվել է նստարաններով, մանկական խաղերով, աղբամաններով, զրուցատաղավարով: Տարածքը կանաչապատվել ու ծաղկային ձևավորումներ է ստացել, անցկացվել է ոռոգման ցանց:

Սիզամարգերի, ճեմուղիների երկարությամբ տնկվել են մշտադալար թուաներ: Ներկայում ավարտական փուլում են նկարազարդման աշխատանքները, որից հետո այգին լիովին կծառայի բնակիչներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more