▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարևոր հանգամանք, որը կրկին ապացուցում է, որ Թուրքիան ԻՊ-ի գլխավոր հովանավորն է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման

Մեկ կարևոր հանգամանք, որը կրկին անգամ ապացուցում է այն փաստը, որ Թուրքիան հանդիսանում է ԻՊ-ի գլխավոր հովանավորը: Տևական ժամանակ Թուրքիան Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքար մղելու անվան տակ զորք էր մտցրել Սիրիա և փոխանակ պայքարեր սրանց դեմ, հենց հովանավորում ու ապահվում էր սրանց հաջող առաջխաղաղցումը: Եկավ Ռուսաստանը և մի քանի օրում գետնին հավասարեցրեց ԻՊ-ի դիրքերը, որից հետո Թուրքիան ընկավ խորը դեպրեսիայի մեջ: Սակայն ես այս փաստին չէ, որ ուզում եմ անդրադառնալ:

Այժմ էլ Թուրքիան զորք է մտցրել Իրաք և համառում է այնտեղից հանել այդ զորքը, անգամ ԱՄՆ-ի հորդորներին ականջալուր չի լինում: Ոչ ավել ոչ պակաս Թուրքիան գնացել և դիրքավորվել է իրաքյան Մոսուլ քաղաքի մերձակայքում, որը գտնվում է Իսլամիստների վերահսկողության տակ, և փաստացի գլխավոր կենտրոններից մեկն է: Սա ի՞նչ է նշանակում, Թուրքիան ինչու՞ է շրջափակել Մոսուլն ու նստել, ու՞մից է պաշտպանում Մոսուլում նստած ահաբաեկիչներին:

Իրականում Թուրքիան իր պաշտպանության տակ է առել այս ահաբեկիչներին, նա աշխարհին փորձում է մատների վրա խաղցնել և համոզել, որ գնացել է պայքարելու իսլամիստների դեմը: Բայց փաստերն այլ բան են խոսում: Ես գրեթե համոզված եմ, որ Թուրքիան շուտով կհայտարարի, որ Մոսուլից հարձակվել են իր զորքի վրա ու ամբողջությամբ գերեվարել զինտեխնիկան, իսկ որոշներին պատանդ տարել:

Եթե հիշում եք մոտավոր այս պլանով աշխատեցին նաև Բաղդադում թուրքական ընկերության թուրք աշխատակիցների պատանդ վերցնելու պարագայում: Հարձակվեցին, բոլորին պատանդ վերցրեցին, հետո պաշտոնական Անկարայի  «ջանքերի»շնորհիվ բոլոր «պատանդները» ողջ առողջ վերադարձան Թուրքիա: Եվրոպային երևի մի հատ էլ ֆրանսիական սցենարով ահաբեկչություն է հարկավոր, որ վերջնականապես խելքի գա ու հասկանա, թե ով է առյուծի կաթով կերակրում իսլամիստ ահաբեկիչներին:

Կիլիկիա Հայաստան

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more