▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունն առաջարկում է ամբողջ Հայաստանը գրանցել օֆշորում

ArmComedy-ն գրում է. Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց ամբողջ ՀՀ տարածքը օֆշորում գրանցելու հայեցակարգը: Նորարարությունների ու բարեփոխումների վարչության պետ Կառլոս Մանվելյանի պնդմամբ նախաձեռնությունը էականորեն կնվազեցնի փոքր ու միջին բիզնեսների և քաղաքացիների հարկային բեռը, հնարավորություն կտա Հայաստանին ազատվել պետական պարտքից և վարկային պարտավորություններից, ինչը հաշված ամիսների ընթացքում կառողջացնի տնտեսությունը:

 «Այս նախաձեռնությունը քննադատողները պնդում են, որ de facto այդպես Հայաստանը ազգովի «պարտքերից թռնում է», իսկ մենք ասում ենք` «ինչու՞ ոչ»: Ինչու՞ բոլորս միանգամից չգրանցենք Կիպրոսում բոլոր ՍՊԸ-ները, նախարարությունները, համատիրությունները», – նշեց Մանվելյանը իր ելույթում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more