«Այո եւ Ոչ» ռեալիթի շոուի մասնակիցներն ավարտեցին այցը Արագածոտնի մարզի Ուշի համայնք: Սահմանադրական փոփոխություններին դեմ եւ կողմ քաղաքական ու հասարակական գործիչները հավաքվածներին բացատրում ու համոզում էին, թե ինչու նրանք պետք է այո կամ ոչ քվեարկեն դեկտեմբերի 6-ի հանրաքվեին:
Հավաքված տարեց պապիկները Միքայել Մելքումյանին հորդորեցին՝ «կարա՞ք մեր գեղի լեզվով բացատրեք, ինչի՞ այո, մենք բան չենք հասկանում»:
«Հիմա ասում եմ, մենք ուզում ենք մի մեխանիզմ ստեղծել, որ մի մարդուց ամեն ինչ կախված չլինի, մեկը կարա սխալվի, կարան իրան ճնշեն գերտերությունները»,- ասում է Մելքումյանը, Ուշեցիները արձագանքում են. «Է հիմա էլ վարչապետին եք տալու»: Բայց Միքայել Մելքումյանը վստահեցրեց, որ այդպես չի լինելու: