▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջրանցքում հայտնաբերված ոտքը հարազատներն էին նետել

Hraparak.am-ը գրում է. 

Սեպտեմբերի 5-ին, Արարատի մարզի Շահումյան գյուղի մոտակայքում գտնվող ջրանցքում հայտնաբերված մարդու անդամահատված աջ ոտքը  նետել են հիվանդի հարազատները: Այս մասին զրույցում ասաց «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Հովհաննիսյանը: Իսկ թե ինչպես է դեպքը տեղի ունեցել Հովհաննիսյանը պատմեց. «Հիվանդանոցում բժիշկ Սահակյանի կողմից վիրահատման է ենթարկվել, ունեցել է աջ ոտքի գանգրենա՝ փթախտ, այլ ելք չկար, պետք է ոտքը անդամահատվեր: Հիվանդի հարազատների համաձայնության ենք եկել, ամեն ինչ օրենքի սահմաններում իրականացրեցինք: Բուժանձնակազմից շատ գոհ, առանց որևէ կոնֆլիկտի հիվանդանոցից դուրս գրվեցին: Բայց մինչ դուրս գրվելը նրանք ցանկություն հայտնեցին, որ անդամահատված ոտքը  կտանեն և գերեզմաններում կթաղեն: Սա Հայաստանում ընդունված պրակտիկա է, չնայած, որ մենք ունենք պայմանագիր կազմակերպություններից մեկի հետ, ովքեր նման դեպքերում գալիս և նմանատիպ թափոնները վնասազերծում են: Քանի որ հիվանդի հարազատների հետ մենք պայմանագիր էինք կնքել, որ պետք է անդամահատված ոտքը թաղեն, այդպես էլ արեցինք և նրանց փոխանցեցինք: Իսկ թե ինչու են կես ճանապարհից հետ կանգնել և նման բան արել, մեզ համար անհասկանալի է: Եթե հոգեբանորեն չէին կարող, թող մեզ հետ այդպիսի պայմանագիր չկնքեյին: Ուղղակի պետք է համապատասխան մարմինները ուսումնասիրեն և բացահայտեն, թե ինչու են նման բան արել»: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more