▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջոն Լենոնի կիթառն աճուրդում վաճառվել է 910.000 դոլարով

 

The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնի՝ Rickenbacker ընկերության կիթառը Julien’s Auction առևտրի տան աճուրդում վաճառվել է 910.000 դոլարով։

Այս մասին փոխանցում է Газета.ru-ն: Նշվում է, որ կիթառը Լենոնը նվիրել է խմբի անդամներից Ռինգո Սթարին: 

Աճուրդում ներկայացվել է նաև Ռինգո Սթարի երաժշտական գործիքը, որը գնել  է Indianapolis Colts ֆուտբոլային թիմի սեփականատեր Ջիմ Իրսեյը 2.2 մլն դոլարով::

Աճուրդում ներկայացվել է մոտ 800 իր, որոնք պատկանել են Սթարին և նրա կնոջը` Բարբրա Բախին: Աճուրդից ստացված միջոցների մի մասը հատկացվելու է բարեգործությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more