▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ջեբկիրնե՛ր, ձեռքներդ հանեք մեր գրպաններից»․ բողոքի ակցիա

Բողոքի ակցիա է՝ Կառավարության շենքի դիմաց՝ պահանջով ՝  «դադարեցնել հայակործան քաղաքականությունը»։ «Ո՛չ հայտարարագրմանը», «դադարեցրե՛ք թալանը», «ջեբկիրնե՛ր, ձեռքներդ հանե՛ք մեր գրպաններից» գրությամբ պաստառներով ՝ ակցիայի մասնակիցները պահանջում են դադարեցնել բոլոր տեսակի թանկացումները։

Տեսանյութը՝ Ռուզաննա Ստեփանյանի էջից

***

Նախկին քաղաքապետ, ազատամարտիկ Ալբերտ Բազեյանի կարծիքով, իշխանությունն արհամարհում է հանրության կարծիքը, չի լսում բողոքի ձայները․ «Թանկացնում են գույքահարկը, հողի հարկն ու տրանսպորտը։ Այդ թանկացումներն ուղիղ խփում են չունևոր խավի գրպանին։ Հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն ավելի են աղքատանում։ Պետական բյուջեն ապահովելու նպատակով մտնում են սովորական քաղաքացու գրպանը»,- ասաց Ալբերտ Բազեյանը:

***

««Համահայկական ճակատ» կուսակցությունն ակցիա է իրականացնում՝ ընդդեմ Նիկոլի Փաշինյանի իշխանության հարկային տեռորի, ջեբկիրության»,- ասել է ակցիայի մասնակից Ռուզաննա Ստեփանյանը։ «Ցեղասպանությունից առաջ Օսմանյան կայսրությունում որոշեցին հայտարարագրել բոլորի ունեցվածքը, որպեսզի ցեղասպանությունից հետո այդ ունեցվածքն իրենցով անեն։ Հիմա ՀՀ կառավարությունն է որոշել հայտարարագրել։ Կառավարությունից պահանջում ենք հիմնավորել այս թանկացումները, մասնավորապես՝ տրանսպորտի թանկացումը։ Գեղից եկել, ուզում են մտավորականին քաղաքի կենտրոնից դուրս շպրտեն, քանի որ այնպիսի գույքահարկ են սահմանել, որ Փարիզի կենտրոնի տների գույքահարկից թանկ է։ Ժամանակին բոլորին ջեբկիր էին անվանում, հիմա և՛ ջեբկիրներն են իրենք, և՛ թալանչիները։ Բանջարեղենի կրպակին 2,5 միլիոն տուգանում են, ջեբկիրություն չէ՞։ Ստիպում են մարդկանց արտագաղթել։ Այսօր մարդիկ անջատ-անջատ ոտքի են ելել, որը մի օր վերածվելու է համազգային բողոքի ակցիայի»,- ասաց Ստեփանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more