▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամը 20:00-ից մոմավառություն Ֆրանսիայի հրապարակում

Ժամը 20:00-ից Երեւանի քաղաքապետարանը կազմակերպել է մոմավառություն Ֆրանսիայի հրապարակում՝ի հիշատակ Փարիզումտեղի ունեցած ահաբեկչության զոհերի: «Մեր բոլոր համաքաղաքացիներին հրավիրում ենք հարգանքի տուրք մատուցելու բարեկամ Ֆրանսիայի անմեղ զոհերի հիշատակին»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:

 Ոստիկանությունն իր հերթին դիմում է քաղաքացիներին.

Հարգելի համաքաղաքացիներ, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ժամը 20-ից մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում նախատեսված է անցկացնել մոմավառություն՝ ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի։ Քանի որ նշված ժամից փակ են լինելու Ֆրանսիայի հրապարակ մտնող փողոցները` ոստիկանությունը վարորդներին առաջարկում է երթևեկել շրջանցիկ փողոցներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more