▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճամբարակում պայթյունի զոհերի թիվը հասել է 3-ի

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին

Թարմացված-Ճամբարակում փրկարարները փլատակների տակից դուրս բերեցին 4-րդ որոնվողի դին ու պատգարակով մոտեցրեցին շտապօգնության մեքենային: Նա մոտ 60 տարեկան տղամարդ է:

Նշենք, որ որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են շուրջ 230 փրկարարական ծառայողներ և ոստիկաններ:

Ավելի վաղ հայտնել էինք Ճամբարակի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին, որի հետևանքով կար երեք զոհ: Պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է:

Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են երեք կին (ծնված 1937, 1949, 1935թ.)․ Տուժածների թվում չորս անչափահաս կա։

Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը ներկայացնում է վերջին տվյալները՝ Ճամբարակի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ. «3-րդ որոնվողը հայտնաբերվեց Երևան քաղաքում: Այսինքն՝ որոնվող աղջիկը, որը ենթադրաբար պետք է գտնվեր էստեղի շենք-շինությունում, պարզեցինք՝ անվնաս վիճակում է: Ներկայումս ունենք 2 որոնվող, նրանք մայր և որդի են»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։ Զոհերի թիվը հասել է երեքի:

***

Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2 խումբ՝ կինոլոգներով։

Ըստ նախնական տվյալների Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով․ շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։

Զոհերի թիվը հասել է երեքի․ հրշեջ-փրկարարները որոնողափրկարարական շարունակվող աշխատանքների արդյունքում փլատակներից հայտնաբերել են շենքի բնակիչներից ևս մեկի դին։

Կան տուժածներ, որոնք հոսպիտալացվել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more