«Հրապարակ»-ը գրում է․ ««Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրինությունից վարորդներին հրահանգ են իջեցրել՝ բոլոր այն վարորդները, ովքեր չեն ընդվզի թանկացումը բոյկոտող քաղաքացիների դեմ, չեն պարտադրի, որ վճարեն թանկացված գնով և կընդունեն 100 դրամանոցները, աշխատավարձ չեն ստանա։ Տրանսպորտի ուղեվարձի բոյկոտի գործընթացը, հավանաբար, տալիս է իր արդյունքը, և քաղաքային իշխանությունները հավաքագրումների հետ կապված խնդիրներ ունեն, դրա համար են անցել խիստ սանկցիաների։ Երեկ համացանցում և լրատվամիջոցներում տարածված տեսանյութերից էլ ակնհայտ դարձավ, որ վարորդները սկսել են ավելի ագրեսիվ պահվածք դրսևորել։ 49 համարի ավտոբուսի վարորդը մետաղադրամը շպրտել է բոյկոտող կնոջ վրա, ինչին ի պատասխան՝ ավտոբուսի ուղևորներից մի քանիսը վարորդին նույնկերպ են պատասխանել։ 3 համարի ավտոբուսի վարորդն էլ մետաղադրամը խփել է քաղաքացու ճակատին, որից հետո քաշքշուկ է առաջացել։ Իշխանությունը քաղաքացիական բախումներ է հրահրում և փորձում է հարցը տեղափոխել վարորդների և քաղաքացիների տիրույթ»: |
Իշխանությունը քաղաքացիական պատերազմ է հրահրում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Մամուլ more

more

more

more

more

more

more