Wnews.am-ը գրում է. Շարունակում ենք ներկայացնել աշխարհահռչակ հայուհիներին։ Այս անգամ ներկայացնում ենք կանադացի հայտնի մոդել, լրագրող, ինչպես նաեւ «Միսս Տիեզերք 2006» մրցույթի մասնակից Ալիսա Փանիկյանին։
Ալիսա Փանիկյանը ծնվել է 1985թ մայիսի 23-ին Սոֆիայում հայ-բուլղարական ընտանիքում։
Երբ նա հինգ տարեկան էր, Փանիկյանների ընտանիքը տեղափոխվեց Տորոնտո, որտեղ էլ ավարտել է համալսարանի լեզվաբանական բաժինը։
Որոշելով որ դա բավարար չէ, նա իր կրթությունը շարունակել է Օնտարիոյի Վիլյամ Լիոն Մաքքենզիի անվան համալսարանում։
«Երբ տեղափոխվեցի Օնտարիո, ծնողներս դժգոհում էին, նրանք գտնում էին, որ մի կրթությունը բավարար է եւ պետք է մտածել անձնականի մասին, սակայն ես երազում էի դառնալ հաղորդավարուհի եւ եթե այդ քայլին չգնայի, երբեք ինձ չէի ների»,- պատմում է Փանիկյանը։
Ստանալով ռադիոլրագրողի կրթություն, Ալիսան հայտնվեց Կանադայի հայտնի հեռուստաալիքներից մեկում. CTV Two։ Իրականացավ նրա վազեղմի երազանքը. նա հասավ հաջողության եւ դարձավ ամենահայտնի հեռուստա եւ ռադիոհաղորդավարուհիներից մեկը։
Փանիկյանի հայտնիության մասին շշուկները չէին դադարում, բոլորը խոսում էին նրա գեղեցկության մասին, որից խելքահան էին լինում տղամարդիկ։ Տեղական լրատվամիջոցների այդչափ հետաքրքրությունից հետո անմիտ կլիներ Ալիսային չառաջարկել փորձել իրեն մոդելային ասպարեզում, ինչն էլ տեղի ունեցավ։
«Ես միշտ ստացել եմ այն, ինչ ցանկացել եմ։ Հասնելով մի նպատակի, գտել եմ մեկ ուրիշը եւ վստահորեն գնացել դեպի այն։ Երբ խոսք գնաց մոդելային բիզնեսի մասին, ես ինձ ասացի. այո, պետք է փորձել, իսկ ինչու՞ ոչ։ Հենց այդպես էլ սկսեցի աշխատել Icon Models-ում», ասում է գեղեցկուհին։
Հասնելով հերթական նպատակին եւ դառնալով պրոֆեսիոնալ մոդել, Ալիսան առաջարկ ստացավ մասնակցել «Միսս Տիեզերք 2006» մրցույթին։ Նա ոչ մի րոպե չկասկածելով իր հաջողության վրա, ուղեւորվեց Լոս Անջելես։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում