▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԻՊ-ն կարող է ինքնաթիռները խոցել մարտական հրթիռներով

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները մտադիր են ստեղծել քաղաքացիական ու ռազմական ինքնաթիռները խոցող «ցամաք-օդ» դասի հրթիռներ: Այս մասին հայտնում է բրիտանական Sky News հեռուստաալիքը:

Մայրաքաղաք հռչակված սիրիական Ռաքքա քաղաքում գտնվող լաբորատորիաներից մեկում մասնագետներին հաջողվել է ստեղծել ջերմային մարտկոցներ: Sky News-ի ստացած կադրերը ցույց են տալիս, որ ԻՊ-ի համար աշխատող մասնագետները կարող են վերականգնել հազարավոր հրթիռներ, որոնք պիտանելիության ժամկետի լրանալուց հետո դուրս են գրվել արեւմտյան երկրների կառավարությունների կողմից:

Նշվում է նաև, որ հավանաբար ահաբեկիչները վաղուց ունեն նման զենք, սակայն փաստը, որ ջերմային մարտկոցներ են ստեղծվում, վկայում է այն մասին, որ գործին միջամտել են բարձր որակավորում ունեցող մասնագետներ:

ԻՊ-ի մասնագետները նաեւ ռադիոյով կառավարվող աշխատունակ ավտոմեքենաներ են ստեղծել, որոնք կարող են օգտագործվել ահաբեկչական գործողությունների իրականացման համար: 

Ոլորտի վերլուծաբանները կանխատեսում են, որ իսլամիստները կկարողանան ստեղծել են «երկիր-երկինք» դասի մոտ 1.000 հրթիռ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more