Իսլամիստ ահաբեկիչները նշել են այն քաղաքների ցանկը, որտեղ կիրագործեն հաջորդ ահաբեկչությունը: Նրանք Թվիթերում տարածել են մի հաղորդագրություն, որում նշված է, որ հաջորդ քաղաքը, որտեղ իրագործվելու է ահաբեկչությունը, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնն է:
Հաղորդագրության մեջ ասված է նաև, որ Վաշինգտոնն ու Հռոմը նույնպես գտնվում են այդ վտանգի տակ: Հայտարարությունը իսլամիստ ահաբեկիչները տարածել են երեկ երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:
Այս մասին հաղորդում է Daily Express-ը:
Նշենք, որ անցած շաբաթ Մեծ Բրիտանիայի անվտանգության ծառայության գործադիր տնօրեն Էնդրյու Փարքերը խոստովանել է, որանվտանգության ծառայությունը մինչև վերջ համոզված չէ, որ կկարողանա կանգնեցնել ահաբեկիչներին:
Հիշեցնենք, Փարիզում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով մահացել է առնվազն 158 մարդ: Ֆրանսիայում ամբողջ երկրի տարածքում ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը: Երկիրը փակել է սահմանները և զորքեր է դուրս բերել փողոցներ:
Հավելենք, որ «Իսլամական պետությունը» ստանձնել է Փարիզի ահաբեկչությունների պատասխանատվությունը: «Սա վենդետա է Սիրիայի համար. Սա Փարիզի սեպտեմբերի 11 է»,- նշվում է հայտարարություն մեջ: