▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԻՊ-ն անձնագրեր տպելու սարքավորումներ ունի

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները կարող են անձնագրեր պատրաստելու սարքավորում ունենալ, ինչը թույլ է տալիս նրանց մուտք գործել տարբեր երկրներ: Ինչպես հաղրոդում է РИА Новости-ն, այս մասին ասվում է ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության ստորաբաժանումներից մեկի պատրաստած զեկույցում: 17 էջից բաղկացած զեկույցում նշվում է, որ ԻՊ-ը, հնարավոր է, ունի տեխնոլոգիաների հասանելիությունը` սիրիական Դեյր-էզ-Զոր քաղաքի գրավումից հետո. «Ռաքքայի եւ Դեյր էզ Զորի գրավումից ավելի քան 17 ամիս անց ԻՊ-ի գրոհայինների մոտ լուրջ հավանականություն կա, որ որոշ սիրիացիներ ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներում ստացած անձնագրերով կլարող են հայտնվել ԱՄՆ-ում»:

ABC հեռուստաալիքը նշել է, որ կեղծ սիրիական անձնագրերը բազմիցս հայտնաբերվել են Եվրոպայում, մանավորապես՝, Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչություններին մասնակցած գրոհայինների մոտ:

Զեկույցի հեղինակները հայտնում են, որ Սիրիայում արդեն շատ են կեղծ անձնագրերը, որոնք կարելի է ձեռք բերել 200-400 դոլարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more