▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԻՊ-ի ահաբեկիչները սպանել են Դաունի համախտանիշով 38 երեխայի

ԻՊ խմբավորման ահաբեկիչների դաժանությունը սահման չունի: Նրանք դաշանաբար սպանել են Դաունի համախտանիշով և այլ գենետիկական շեղումներով առնվազն 38 երեխայի: Սպանված երեխաներից մեծը եղել է 3 ամսական, փոքրը՝ ընդամենը 1 շաբաթական։

Նրանց սպանել են մահացու ներարկության օգնությամբ կամ խեղդելու միջոցով:Ինչպես նշվում է, գրոհայինները հոգնել են կանանց և տղամարդկանց սպանլուց, այժմ նրանք սկսել են երեխաների սպանել: Այս մասին հայտնում է Lifenews-ը:

Ըստ լրատվամիջոցների՝ երեխաներից շատերը Իրաքի, Սիրիայի և Ասիայի կանայք ծննդաբերել են ԻՊ գրոհայիններից:

Նշվում է, որ ահաբեկիչները դիմել են այդ քայլին այն բանից հետո, երբ  թույլտվություն են ստացել սպանելու այն բոլոր երեխաներին, ովքեր ծնվում են Դաունի սինդրոմով կամ ֆիզիկական շեղումներով: Թույլտվությունը ստացել են Սաուդյան Արաբիայից ԻՊ դատավորներից մեկից:

Մահապատիժները կատարվել են Սիրիայում և Իրաքի Մոսուլ քաղաքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more