ԻՊ-ի ահաբեկիչները դեկտեմբերի 22-ին ականանետերից գնդակոծել են Սիրիայի Դեյր էզ Զոր քաղաքի դպրոցը, որի հետևանքով մահացել է 9, վիրավորվել 15 աշակերտ:
Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը, վկայակոչելով Սիրիայի ՆԳ նախարարության աղբյուրը, հաղորդում է, որ գնդակոծվել է Հարաբեշ թաղամասում գտնվողն աղջիկների համար նախատեսված դպրոցը: Հաղորդվում է նաև, որ արկերը պայթել են դպրոցի հրապարակում վաղ առավոտյան, երբ աշակերտուհիները նոր-նոր մտնում էին դպրոց:
Կառավարությունը դատապարտել է ԻՊ-ի հարձակումը: Սիրիայի վարչապետի խոսքով՝ դպրոցների ու բուհերի վրա հարձակումները չեն խանգարի ապագա սերնդին ուսում ստանալ, որը պետք է վերականգնի երկիրը: