«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներն Էր Ռամադի քաղաքում գլխատել են իրենց 50 համախոհներին: Այս մասին հաղորդում է Lifenews-ը՝ հղում անելով իրաքյան Al Sumaria ալիքին:
Սա առաջին դեպքը չէ, երբ ծայրահեղականները նման ձևով են հաշվեհարդար տեսնում իրենց զինակիցների հետ, սակայն այս անգամ պատիժը կապված չի եղել մարտադաշտը թողնելու կամ վախկոտության հետ: Նշվում է, որ բոլոր մահապատժի ենթարկվածները վերջերս էին անցել ԻՊ-ի շարքերը:
Լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ գրոհայիններին գլխատել են, քանի որ նրանք հրաժարվել են Էր-Ռամադիում մարտերի ժամանակ մահապարտի գոտի հագնել: