«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից մեկը հրապարակայնորեն սպանել է մորը: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանին:
20-ամյա ահաբեկիչը մորը սպանել է ԻՊ-ի փաստացի մայրաքաղաք Ռաքքայում, հարյուրավոր մարդկանց ներկայությամբ: Տեղեկությունների համաձայն՝ ահաբեկչի մայրը որդուն հորդորել է լքել ԻՊ-ի շարքերը և միասին փախչել Ռաքքայից: Կինը բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ որդին խմբավորմանը պատմել է մոր հորդորների մասին: