▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինտեր ՌԱՕ»-ն կարող է վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցերը». Коммерсант

 

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաները կարող են ստիպել ռուսական «Ինտեր ՌԱՕ» էներգետիկ ընկերությանը վաճառել իր 100-տոկոսանոց դուստր ընկերությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը», գրում է ռուսական «Коммерсантъ» թերթը։
 
Իրավիճակին ծանոթ թերթի աղբյուրները հաստատում են, որ հոլդինգը պատրաստ է հրաժարվել խնդրահարույց ակտիվից և անգամ բանակցություններ սկսել պոտենցիալ գնորդների հետ: Հոլդինգն արդեն համապատասխան բանակցություններ վարել է։
 
Ինչպես գրում է թերթը, ռուսական հոլդինգն արդեն բանակցություններ է վարել գործարարների հետ, այդ թվում՝ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ: Սակայն, ինչպես գրում է թերթը, ընկերության վաճառքի հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ. ՀԷՑ-ը զգալի պարտքեր է կուտակել, իսկ ցուցարարները պահանջում են, որ իշխանությունները չփոխհատուցեն ընկերության կորուստները պետական բյուջեից։
 
«Տաշիր» խմբի ներկայացուցիչները, իրենց հերթին, հայտարարել են թերթին, որ ընկերությունը չի գնել ՀԷՑ-ը:
 
«Եթե լինի վաճառքի մասին հայտարարություն, այդ ժամանակ արդեն ցանկացած կազմակերպություն կարող է, ուսումնասիրելով պայմանները, հասկանալ, թե տնտեսապես որքան է շահավետ ձեռք բերել հսկայական պարտքեր ունեցող ընկերությունը»,- ասել են խմբի ներկայացուցիչները։
 
Ընդ որում՝ Հայաստանում էներգետիկ վիճակին ծանոթ «Коммерсантъ»-ի աղբյուրը հաստատել է ինչպես «Տաշիր»-ի, այնպես էլ «հայկական ծագմամբ այլ ռուսաստանցի գործարարի» հետ բանակցությունների փաստը։
 
Թերթը գրում է, որ ստեղծված իրավիճակում ՀԷՑ-ի ներդրողի փոփոխությունը կարող է առավել արդյունավետ գործիք դառնալ երկրում քաղաքական լարվածությունը կարգավորելու համար։

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաները կարող են ստիպել ռուսական «Ինտեր ՌԱՕ» էներգետիկ ընկերությանը վաճառել իր 100-տոկոսանոց դուստր ընկերությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը», գրում է ռուսական «Коммерсантъ» պարբերականը:

Իրավիճակին ծանոթ թերթի աղբյուրները հաստատում են, որ հոլդինգը պատրաստ է հրաժարվել խնդրահարույց ակտիվից և անգամ բանակցություններ սկսել պոտենցիալ գնորդների հետ: Հոլդինգն արդեն համապատասխան բանակցություններ վարել է։ Ինչպես գրում է թերթը, ռուսական հոլդինգն արդեն բանակցություններ է վարել գործարարների հետ, այդ թվում՝ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ: Սակայն, ինչպես գրում է թերթը, ընկերության վաճառքի հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ. ՀԷՑ-ը զգալի պարտքեր է կուտակել, իսկ ցուցարարները պահանջում են, որ իշխանությունները չփոխհատուցեն ընկերության կորուստները պետական բյուջեից։ 

«Տաշիր» խմբի ներկայացուցիչները, իրենց հերթին, հայտարարել են թերթին, որ ընկերությունը չի գնել ՀԷՑ-ը: «Եթե լինի վաճառքի մասին հայտարարություն, այդ ժամանակ արդեն ցանկացած կազմակերպություն կարող է, ուսումնասիրելով պայմանները, հասկանալ, թե տնտեսապես որքան է շահավետ ձեռք բերել հսկայական պարտքեր ունեցող ընկերությունը»,- ասել են խմբի ներկայացուցիչները։ Ընդ որում՝ Հայաստանում էներգետիկ վիճակին ծանոթ «Коммерсантъ»-ի աղբյուրը հաստատել է ինչպես «Տաշիր»-ի, այնպես էլ «հայկական ծագմամբ այլ ռուսաստանցի գործարարի» հետ բանակցությունների փաստը։ 

Թերթը գրում է, որ ստեղծված իրավիճակում ՀԷՑ-ի ներդրողի փոփոխությունը կարող է առավել արդյունավետ գործիք դառնալ երկրում քաղաքական լարվածությունը կարգավորելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more