▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնիշխան երկիր դառնալու ճանապարհին...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ինքնիշխան երկիր դառնալու ճանապարհին... Ինչպե՞ս դառնալ ինքնիշխան և իրականում անկախ երկիր ու աշխարհին ներկայանալ ոչ միայն ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացված պետական դրոշով: Դա կարևոր և արդիական հարց է, և ամեն մի երկիր այս հարցում իր ուրույն ճանապարհն է ընտրում: Կարելի է, օրինակ, ողջ ոստիկանական ուժերն ուղղել ցուցարարների դեմ, որոնք խաղաղ բողոքի ակցիա են իրականացնում այն երկրի արտաքին գործերի նախարարի այցի կապակցությամբ, որը մինչև ատամները զինում է և շարունակելու է զինել քեզ հետ պատերազմող երկրին: Բայց դրանով, կարծում եմ, դժվար թե մի օր իրոք ինքնիշխան երկիր դառնաս, այլ` լրիվ հակառակը: Ինչպես ասում են այս դեպքում` սովորելը ամոթ բան չի, ու միշտ կարելի է սովորել ուրիշների փորձից:

Այդ առումով ներկայացնենք մի այսպիսի ուշագրավ օրինակ: Երկու օր առաջ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, ելույթ ունենալով Մինսկում և իր խոսքն ուղղելով ռուսական իշխանություններին, բառացիորեն ասաց հետևյալը. 
«Ինչ որ «խելոքներ» կան վերևներում նստած ու հիմա ասում են, որ բելառուսական հողը, ըստ իրենց գաղափարի, դա, այսպես կոչված, «ռուսական աշխարհի» մի մասն է կազմում, անգամ` Ռուսաստան է: Մոռացե՛ք դրա մասին: Մենք միշտ էլ հյուրասեր ենք եղել յուրաքանչյուրի հանդեպ, բայց յուրաքանչյուրին էլ կստիպենք հարգել մեր ինքիշխանությունն ու անկախությունը: Հիմա այդ ի՞նչ մտքեր ենք լսում, թե իբր այդպիսի երկիր` Բելառուս չի եղել, և այլն: Եթե անգամ չի եղել` ապա հիմա այն կա, և այդ իրողության հետ, ուզեք թե չուզեք, պետք է հաշվի նստեք: Մենք մեր հողը չենք պատրաստվում ոչ մեկին զիջել: Դա իմ գերխնդիրն է, ինչքան էլ դա դժվար ու ծանր լինի` ես անպայման լուծելու եմ այդ խնդիրը: Ես իմ առաքելությունն անպայման կկատարեմ` ինչ գին էլ որ դա ունենա, իսկ իմ ետևում կանգնած են հարյուր հազարավոր իմ պես մտածող ու զինված մարդիկ»:

Ռուբեն Շուխյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more