Informing.ru-ի փոխանցմամբ՝ գիտնականները ատամի մածուկում պարունակվող նատրիումի ֆտորիդի շնորհիվ կկարողանան պարզել ինֆարկտի ու կաթվածի առաջացման ռիսկը։
Նատրիումի ֆտորիդը ատամի մածուկում օգտագործվում է նրա համար, որպեսզի ատամի էմալում կապնվի կալցիումի բաղադրատարրերի հետ։ Գիտնականները որոշել են այդ ազդեցությունն օգտագործել սրտային հիվանդությունների ախտորոշման համար։
Քեմբրիջի համալսարանի գիտնականները հետաքրքիր հետազոտություն են անցկացրել, որի շնորհիվ հաջողվել է մշակել սրտանոթային հիվանդությունների ախտորոշման պարզ և հուսալի մեթոդ։
Այն կայանում է հետևյալում. հիվանդի արյան մեջ մտցվում է նատրիումի ֆտորիդ, որը պարունակում է ռադիոակտիվ նյութերի փոքրիկ մասեր, որոնք ունակ են կապ հաստատել զարկերակների անկայուն կալցիումի հետ։
Դա հնարավորություն է տալիս պարզել արյան խտությունը, որն էլ սրտանոթային հիվանդությունների, այդ թվում նաև ինֆարկտի և կաթվածի հիմնական պատճառն է։
Աղբյուրը` Վերջին Բլոգ