▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպիսի՞ն է Շառլ Ազնավուրի ընտանիքը

Wnews.am-ը գրում է, որ շարունակում է ներկայացնել ազդեցիկ ու հայտնի մարդկանց ընտանիքներին։ Այս անգամ ներկայացնում է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ընտանիքը։

Շառլ Ազնավուրի ստեղծագործական գործունեության մասին հազարավոր հոդվածներ են գրվում, սակայն նրա անձնական կյանքի մասին անդրադարձները քիչ են։ Հայտնի է, որ հայ մեծանուն երգիչն ամուսնացել է երեք անգամ։
Նրա առաջին երկու ամուսնությունները երկար չեն տեւել։ «Մարդիկ սխալվում են եւ դա նորմալ է։ Երբ առաջին անգամ ամուսնացա, շատ երիտասարդ էի, առաջին կինս եւս. նա 17 տարեկան էր, իսկ ես՝ 21։
Միշլինն ինձ դուստր է պարգեւել՝ Սեդային։ Մեր ամուսնությունը տեւեց հինգ տարի։ Իմ երկրորդ կինն Էվելինն էր։ Սա բոլորովին այլ պատմություն է, որը եւս կարճ տեւեց եւ կրկին սխալ ընտրություն էր»,- պատմում է Ազնավուրը։
 

Իր երրորդ կնոջ հետ Շառլ Ազնավուրն արդեն գրեթե կես դար է ապրում։ Նա ազգությամբ շվեդ Ուլլա Տոպսելն է։ Նրանց ամուսնությունը տեղի է ունեցել 1967 թվականին Լաս Վեգասում, որից հետո նաեւ՝ Ֆրանսիայի հայկական եկեղեցում։
«Հնարավոր չէ ամուսնանալ եւ նրան էլ ստիպել լինել նույնպիսին, ինչպիսին դու ես։ Անհրաժեշտ է գտնել փոխզիջումային տարբերակներ, միշտ ընտրել ինչպես ապրել եւ մտածել։ Հատկապես կարեւոր է ինչպես մտածել։ Ինձ համար դա դժվար չէ. ես տեսել եմ, թե ինչպես էին ապրում իմ ծնողները, չնայած, նրանց համար ավելի հեշտ էր, քանի որ նրանք երկուսն էլ հայ էին։Ես հայկական ծագումով ֆրանսիացի եմ, իմ ծնողները հայկական եկեղեցու հետեւորդներ էին, իսկ Ուլլան շվեդուհի է եւ բողոքկանների ընտանիքից։ Դա մեզ չի խանգարում։ Բողոքականների մոտ ամեն ինչ հակիրճ է. նրանց մոտ ընդունված չէ ասել մի բան, մտածել մեկ այլ բան, ինձ դուր է գալիս բնավորության այդ գիծը»,- նշում է շանսոնյեն։

Սեդան Շառլ Ազնավուրի ավագ դուստրն է։ Սովորել է Փարիզի հայ կուսանաց քոլեջում, երաժշտական դպրոցներում։ 1960-ականներից սկսել է երաժշտական կարիերան, տեղափոխվել է ԱՄՆ, համերգներ է տվել Վիլյամ Սարոյանի դստեր՝ Լյուսիի հետ։ 1988 թ. թողարկել է հայկական ավանդական երգերի ալբոմ։ Հոր հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։
Նա երկու երեխա ունի, այժմ ապրում է Քալիֆորնիայում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more