▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպիսի՞ն է Էլինար Վարդանյանի ընտանիքը

Wnews.am-ը գրում է.

Քաղաքականությամբ զբաղվող կնոջ կերպարը մեր օրերում արդեն սովորական է դարձել։ Ակտիվ, է գործունյա, համարձակ ու համառ. այսպես են շատերը բնորոշում կին քաղաքական գործիչներին։

Լինելով ոչ թե քաղաքական, այլ կանացի կայք, Wnews.am-ը քաղաքական գործիչներին ներկայացնում է քաղաքականությունից դուրս։

Այս անգամ մեր զրուցակիցը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն է։

Ինչպե՞ս կայացրիք քաղաքականությամբ զբաղվելու որոշում։ Ի՞նչն է Ձեզ գրավում եւ ի՞նչն է նյարդայնացնում քաղաքական դաշում։
-Իմ մուտքը քաղաքականություն եղավ իմ գործունեության տրամաբանական շարունակությունը: Ես երկար տարիներ ՀԿ ղեկավար էի և իմ գործունեությունը ուղղված քաղաքացիական հասարակության կայացմանը, ժողովրդավարական արժեքների ներդրմանը բերեց քաղաքականությամբ զբաղելու որոշմանը: Փոփոխություններին հասնելու, խնդիրներին լուծումներ տալու հնարավորությունը այն գործոններն են, որ կարևոր է քաղաքականության մեջ, իսկ նյարդայնացնող բազմաթիվ խնդիրներ կան, որոնց անդրադառնալ չէի ցանկանա:

-Արդյո՞ք հայաստանյան քաղաքական դաշտում կին քաղաքական գործիչների խոսքը նույնքան արժևորվում ու կարևորվում է, որքան մյուս երկրներում է։
-Ցանկացած ոլորտում արժևորվում է այն խոսքը, որը բավարար հիմք, բավարար փաստեր և բավարար հիմնավորումներ ունի, անկախ այն հանգամանքից, թե այդ խոսքի հեղինակը կին է, թե տղամարդ:

Հետաքրիքր է, թե ի՞նչ հարաբերություններ ունեն տարբեր քաղաքական բեւեռներում գտնվող կին պատգամավորները։ Արդյո՞ք պատահում է, երբ ընդդիմադիր եւ իշխանամետ կին պատգամավորները միասին նստում են մեկ սեղանի շուրջ, մոռանում քաղաքականության մասին եւ զրուցում որպես կանայք։
-Իմ գնահատմամբ կին քաղաքական գործիչները բավականին հարգալից հարաբերություններ ունեն, թեև շատ հարցերում հայացքները տարբեր են: Մենք միասին երբեմն սուրճ ենք խմում և վստահեցնում եմ, մեր հայացքները փոխադարձ հարգանքին չեն խանգարում:

Ինչպիսի՞ն եք քաղաքականությունից դուրս. ի՞նչ հետաքրքրություններ ունեք։
-Ինձ դժվար է սահմանազատել քաղաքականությունում և դրանից դուրս լինելը, քանի որ շաղկապված են, բայց աշխատանքից դուրս ես մշտազբաղ եմ, քանի որ երկու փոքրիկների հետ այլ կերպ հնարավոր էլ չէ: Իսկ իմ հետաքրքրություններն օբյեկտիվորեն կապված են երեխաներիս հետաքրքրությունների հետ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more