MyPage.am-ը գրում է. Մեզանից շատերը կոսմետիկա ընտրելիս բավականին զգուշություն են ցուցաբերում: Չէ՞ որ մեր օրերում անգամ թանկարժեք մասնագիտացված խանութներում կարելի է հանդիպել կեղծ ապրանքի:
Ճանաչել կեղծ արտադրանքը կարելի է մի քանի չափորոշիչներով.
1.Ստվարաթուղթը, պոլիէթիլենային թաղանթը կամ սովորական թուղթը, որոնցից պատրաստված է փաթեթավորումը, պետք է որակյալ լինեն` ոչ մի անհարթություն, կտրվածք, սոսնձի մնացորդներ կամ կպչուն ժապավեններ դրա վրա չպետք է լինեն: Փաթեթի վրա առկա յուրաքանչյուր ծալք և անհարթություն խոսում է դրա կեղծ լինելու մասին:
2.Թափահարեք օծանելիքի տուփը. Օրիգինալ օծանելիքի շիշը տուփի մեջ չի շարժվում, տվյալ բրենդի իրական արտադրանքի ստեղծողները միշտ մեկը մեկին համապատասխանեցնում են օծանելիքի տուփի և շշի չափսերը:
3. Իրական կոսմետիկան, որպես կանոն, ունի թույլ, հաճելի բույր կամ ընդհանրապես հոտ չի թողնում: Եթե փաթեթը բացելուց հետո տարածվում է ուժեղ, սինթետիկ հոտ, ապա ապրանքը իրական կոսմետիկայի հետ որևէ առնչություն չունի: Որակյալ կոսմետիկ միջոցներն առանձնանում են համասեռ բաղադրությամբ, մաշկի վրա տեղակայվում են հարթ և դրա մակերեսին որևէ խորդուբորդություն չեն թողնում:
4.Եթե օծանելիքի շիշը թափանցիկ է, ապա գնելիս ուշադրություն դարձրեք, որպեսզի դրանում նստվածք և պղպջակներ չլինեն:
5.Օծանելիքի տուփի վրա անպայման պետք է նշվի դրա շտրիխ կոդը և սերիան: Յուրաքանչյուր երկիր ունի իրեն համապատասխանող նիշերի համադրություն: Օծանելիք արտադրող հիմնական մի քանի երկրների կոդերն իմանալով՝ հնարավոր է մեկընդմիշտ ազատվել կեղծ օծանելիք գնելու վտանգից: Այսպիսով, վերցրեք թուղթ և գրիչ ու գրի առեք դրանցից մի քանիսը․ 00-09- ԱՄՆ և Կանադա, 400-440- Գերմանիա, 300-360- Ֆրանսիա, 80-83- Իտալիա։
Շտրիխ կոդը կարող եք ստուգել այստեղ։
6.Հնարավորության դեպքում փորձարկեք օծանելիքը։ Եթե ձեր ձեռքում այս կամ այն բրենդի կեղծված տարբերակը չէ, ապա սրվակից օծանելիք դուրս գալուց առաջ 4 անգամ պետք է օդ դուրս գա։
7.Հիշեք, որ օծանելիք բառը ֆրանսերենում գրվում է a-ով` parfum, այլ ոչ թե perfume։ Եթե հանդիպեք միայն ֆրանսերեն գրառումներ ունեցող օծանելիք, որտեղ կլինի այս տարածված սխալը, ապա կարող եք համոզված լինել, որ այն կեղծ է։Տուփը ձեռքն առնելով` ուշադիր ուսումնասիրեք դրա վրայի գրությունները: Կեղծ ապրանքների վրա ապրանքանիշի անունը փոփոխված է` դրանում բացակայում կամ փոխված են լինում մեկ կամ մի քանի տառեր: Իրական կոսմետիկ արտադրանքի վրա անպայման պետք է լինեն ոչ միայն ապրանքի անվանումը, այլև տեղեկություններ արտադրողի, բաղադրության, պահպանման եղանակների ու ժամկետների մասին: Տուփի վրայի բոլոր տառերը պետք է հստակ երևան, իսկ ներկը չպետք է մաքրվի կամ մատների վրա հետքեր թողնի:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում