CNN-ի հեռուստաալիքն ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են մարդիկ խուճապահար փախչում Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակման արարողության ժամանակ հնչած կրակոցներից պատճառով:
Ավելի ուշ RTBF բելգիական հեռուստաալիքը նույնպես կադրեր է ցուցադրել դեպքի վայրից՝ նշելով, որ տագնապը հրապարակում առաջացել է հրավառիչի պայթյունից: Ըստ հեռուստաալիքի`դա անհաջող կատակ է եղել:
Փարիզի ոստիկանությունն էլ ժամանակավոր տարհանել էր մարդկանց մայրաքաղաքի հրապարակից: