Համացանցում են հայտնվել սարսափելի կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է Ժաննա անունով կինը դաժանաբար ծեծում իր 5-ամյա որդուն: Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի շրջաններից մեկում այն ժամանակ, երբ Ժաննան փորձել է գումար հանել իր բանկային քարտից: Տեղեկանալով, որ քարտի մեջ գումար չկա, որպեսզի նա կարողանա իր համար ծխախոտ գնի, կինը սկսում է ծեծել փոքրիկին, ոտքերով հարվածել նրա որովայնին: Իսկ այն բանից հետո, երբ տվյալ խանութում գտնվող մարդկանցից մեկը խնդրում է նրան հանգստանալ, Ժաննան դուրս է գալիս փողոց և շարունակում է դաժանաբար ծեծել որդուն՝ շպրտելով նրան դեպի մայրուղի:
Ինչպես հետո պարզ է դարձել, Ժաննան և նրա 5-ամյա որդին արդեն վաղուց է, ինչ ապրում են սոցիալապես ծանր վիճակում: Այդ օրը նա հույս է ունեցել ստանալ երեխայի համար նախատեսված ամսական գումարը, որպեսզի, ինչպես ինքն է նշում, իր համար ծխախոտ, իսկ որդու համար քաղցրավենիք գնի:
Նշենք, որ մասնագետները չեն բացառում այն փաստը, որ սա առաջին դեպքը չէ, որ այս կինը նման կերպ է վարվում որդու հետ: