Armlur.am-ը գրում է. Սեպտեմբերի 24-ին Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում` 14 փողոցի 46 տան բակում ծիրանի ծառից կախված վիճակում հայտնաբերվել էր «Փոքր Մհեր» կրթահամալիր ՊՈԱԿ-ի շտաբի նախկին պետ, 38-ամյա Էդգար Միքայելյանի դին: Դեպքից անցել է 2 ամիս, և մինչ օրս ՊՆ գնդապետի հարազատների համար առեղծված է մնում, թե ինչու նա պետք է գնար այդ քայլին: