▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ հանկարծ ՌԴ-ն որոշեց նման մի նվեր մատուցել մեր երկրին

Ինձ միշտ զարմացրել է իրենց գրագետ համարող և նույնիսկ ինքնասիրահարված անձանց հիշողության կորստի հարցը: Նրանցից ոմանք մի ողջ տարի չարախնդում էին Ուկրաինայի հասցեով, որն օգնություն էր խնդրել միջազգային ֆինանսական կազմակերպությունից ու «կոպեկների»՝ դե 1-2 մլրդ դոլարի խոստում էր ստացել, իսկ այսօր, երբ Միջազգային ֆինանսական հիմնադրամի ղեկավար Քրիստիան Լագարդը հայտարում է լուրջ գումարի՝ 17 մլրդ դոլարի օգնության տրամադրման մասին, չարախնդում են, թե հիմա էլ այդ փողի դիմաց կաշի կպլոկեն և կամ ավելի վատ՝ գումարը մարդկային կյանքի հաշվին էր: Առաջինի մասով ասեմ, որ եթե ուրիշից փող ես ուզում, ապա պետք է երաշխիքներ տաս, որ այն նորմալ կծախսես, որ շուկայական հարաբերություններ պետք է զարգացնես և այլն և այլն: Բայց երևի դա նման անձանց պետք չի, կարևորը չարախնդալն է: Իսկ երկրորդի (կաշի պլոկելու և կամ նույնիսկ կյանքի գնով փող տալու) առումով ասեմ, որ ՌԴ-ն փետրվարի 4-ին որոշել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի միջոցով 5 մլն դոլար փոխանցել ՀՀ Տավուշի մարզի համայնքային խնդիրների լուծման նպատակով. տեղեկությունն առկա է ՌԴ ԱԳՆ կայքէջում: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ այդ մարդկանց չի հետաքրքրում այն հարցը, թե ինչու հանկարծ ՌԴ-ն որոշեց նման մի նվեր մատուցել մեր երկրին այն դեպքում, երբ մեր ժողովրդի կաշին են պլոկում նրա Գազպրոմն ու ՀԷՑ-ը. թե՞ նման պուճուր հարց դրանց չի հետաքրքրում:
Վախթանգ Սիրադեղյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more