▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ էին ոստիկաններ ժամանել Երևանի դպրոցներից մեկը

***

Երևանի հ.144 հիմնական դպրոցի առաջին դասարանի ծնողները պահանջում են, որ դասղեկին վերականգնեն աշխատանքի, հակառակ դեպքում ` 1 մարդու պես 24 աշակերտներին կտեղափոխեն․  պահանջին են միացել նաև ընկեր Խաչատրյանի արդեն 5-րդ դասարանում սովորող աշակերտների թվով 20 ծնողներ։

Երևան ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամները տեղում են, տնօրենը խուսափում է հանդիպումից և փակեց դպրոցի դուռը։

Գրառումը և տեսանյութերը՝ Սոնա Աղեկյանի և Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան էջերից

***

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը տեսանյութ էր տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Երևանի հ.144 հիմնական դպրոցի առաջին դասարանի ծնողները պահանջում են, որ դասղեկին վերականգնեն աշխատանքի, քանի որ, ըստ ծնողների, դասվարն անհիմն է հեռացվել աշխատանքից: Դասվարի հետ երեխաներն արդեն կապվել էին, մտերմացել ու հիմա, իմանալով, որ դասվարը չի դասավանդելու, հրաժարվում են հաճախել: Դասարանում կան նաև ներառական երեխաներ, որոնց համար դժվար է դասվարից հեռանալը»:
Դպրոցի տնօրեն Արմինե Պողոսյանը «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամներին որոշ պարզաբանումներ ներկայացրեց․ «Վարդուհի Խաչատրյանը (դասղեկը) անցնում է քրեական վարույթով, դիմել է դատական պրոցեսների։ Դատական պրոցեսը ցույց կտա՝ ինչպես է եղել այդ ամենը»,- ասաց տնօրենը՝ մանրամասներ չհայտնելով, թե ինչ վարույթի մասին է խոսքը։
Արմինե Պողոսյանը հերյուրանք համարեց այն լուրերը, թե ինքը քաղաքապետ Տիգրան Ավինյանի ազգականն է և վայելում է նրա հովանավորչությունը։ Տնօրենն, անդրադառնալով երեխաների բացակայությանը, ասաց, որ ծնողներից ոմանք հայտնել են, թե վայբերով է գրվել, որ երեխաներին դպրոց չտանեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more