▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ ծեծի ենթարկվածի ախալքալաքցի «եղբայրներն» այդքան դաժան գտնվեցին. armlur.am

Armlur.am-ը գրում է. Այսօր գիշեր Երևանի կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքից տուժած Վարազդատ Խոցանյանի վիճակը ծանր կայուն է: Ինչպես տեղեկացանք թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից, նա պետք է վիրահատության ենթարկվի:

Հիշեցնենք, որ այսօր գիշեր ծեծի է ենթարկվել «Պանտերա» անտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանը: Ըստ նախնական տեղեկության, նրան ծեծի է ենթարկել 7 երիտասարդ, որոնց թվում եղել են ախալքալաքցիներ: Մեր տեղեկություններով, Վարազդատը Վրաստանի քաղաքացի է: Նա հաշվառված է Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում: Գյուղում լուրեր են շրջանառվում, թե Ժիրայրը տարիներ առաջ է այնտեղ գրանցում ստացել, որպեսզի հետագայում կարողանա անխափան Ռուսաստանի Դաշնություն մեկնել: Ի դեպ, մեզ տեղեկություններ հասան, որ Վարազդատի բոլոր հարազատները գտնվում են Վրաստանի Հանրապետությունում:

Armlur.am-ը զրուցեց նրա հորեղբոր՝ Սեյրան Խոցանյանի հետ, ով միայն ասաց, որ այս պահին չգիտեն տեղի ունեցածի մանրամասները: Սպասում են Վարազդատի վիրահատության ավարտին: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more