Ճապոնացի բժիշկ-գիտնականները հանգել են տղամարդկանց համար մտահոգիչ եզրակացության. տղամարդկանց գլխից մազերի թափվելը ոչ միշտ է մեծ խելքի մասին վկայում, այլ հաճախ սրտային հիվանդություններին հակվածության նշան է, իսկ ավելի ճիշտ` իշեմիկ հիվանդության, հայտնում է toneto.net-ը:
Գիտնականները հայտնել են, որ դա կանանց չի վերաբերում: Ավելին՝ հիվանդության ռիսկը ավելի մեծ է այն տղամարդկանց մոտ, ով ճաղատանում է գագաթից: Քունքերի մոտ մազաթափությունը վտանգավոր չէ: Առավել վտանգավոր է վաղ տարիքում մազաթափությունը, ինչպես նաև այն դեպքը, երբ ճաղատանում է ամբողջ գլուխը: Ճաղատության և սրտային հիվանդությունների կապը դեռևս ամբողջությամբ ուսումնասիրված չէ, սակայն մի քանի փորձերի արդյունքները խոսում են այդ մասին:
Բրիտանացի սրտաբան Մեդոկը ճապոնացիների եզրակացությունները համարել է հետաքրքիր, սակայն ճաղատացման կապը իշեմիկ հիվանդության հետ չապացուցված: Այդ պատճառով տղամարդկանց կոչ է արել առայժմ չանհանգստանալ:
Աղբյուրը` Blognews.am