▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ «պատիժ» է սպասվում Շմայսին. էթիկայի հանձնաժողովի որոշումը պատրաստ է

Armlur.am-ը գրում է. Այսօր Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովում քննարկվում էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումը` ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը սպառնացել էր հնարավորության դեպքում «գլխատել ու բռնաբարել» բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին.

«Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրանց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի եւ գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, կգլխատեմ: Կոչ եմ անում՝ վեր ընգնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցի, հաստատ իրանք բռնաբարվելու են»,- ասել էր Աժ պատգամավորը:

Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը նշեց, որ այսօր քննարկմանը պետք է մասնակցեին նաև Մովսիսյանն ու Սաքունցը, սակայն երկուսն էլ ներկա չէին գտնվել: 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more